Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին C-ն դեմքի բշտերի հիմնական «մարտիկ»

Վիտամին C-ն դեմքի բշտերի հիմնական «մարտիկ»

Մաշկաբանները պարզել են, որ վիտամին C-ն կենսական կարևորություն ունի մաշկի համար, քանի որ նպաստում է` կնճիռների առաջացումը և մաշկի վաղաժամ ծերացումը կանխող կոլագենի և էլաստինի առաջացմանը, գրում է DailyMail-ը:

Բացի այդ, վիտամին C-ն դրական ազդեցություն է թողնում մաշկի վրա, քանի որ այն մաշկը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից` ուլտրամանուշակագույն ճառագայթումից, օդի աղտոտումից պաշտպանող հակաօքսիդանտների դեր է կատարում:

Վիտամին C-ն նաև պայքարում է մաշկի մուգ բծերի դեմ, այլ նաև նպաստում տիրոսինազի արտադրությանը, որն իր հերթին մաշկի պիգմենտացիայի «արտադրողն» է:

Գիտնականները համոզված են, որ մաշկի համար վիտամին C-ի անհրաժեշտ քանակը ապահովելու համար բավական չէ միայն դրանով հարուստ սննդի օգտագործումը: Նրանք խորհուրդ են տալիս օգտագործել վիտամին C-ի հիմքով պատրաստված դեմքի քսուքներ: Սակայն շեշտում, որ քսուկր արդյունավետ կլինի, եթե դրա բաղադրության մեջ վիտամին C-ի պարունակությունը առնվազն 10 % լինի:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ